Ամենացածր գները քաղաքում
Մեր կայքի միջոցով Դուք կարող եք գտնել Ձեզ համար առավել հարմար ավիատոմսերը և դրանք գնել առցանց՝
կրեդիտ քարտով, իսկ գրասենյակային ծախսերի բացակայության շնորհիվ, մեր առաջարկած արժեքներն իրոք ավելի
մատչելի են, քան ճամփորդական գործակալություններից ձեռք բերելիս: Բազմաթիվ ավիաընկերությունների հետ
մենք ուղիղ համաձայնություններ ունենք հատուկ պայմանների և զեղչերի վերաբերյալ:
Վստահելի ընտրություն
Biletix գործակալությունն ունի IATA (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի) հավատարմագիր, որը
համախմբում է աշխարհի բազմաթիվ ավիաընկերությունների և գործակալությունների: Biletix.am-ը պատկանում
է "Vipservice" ընկերությունների խմբին, որն օդային և երկաթուղային տոմսերի վաճառքում մասնագիտացված
խոշորագույն հոլդինգն է ԱՊՀ-ում:
Ապահով վճարումներ
Մեր կայքում բոլոր վճարումներն իրականացվում են "MAP" միջազգային պրոցեսսինգային կենտրոնի միջոցով, որը
մշակում է բանկային քարտերով վճարումները և հաշվարկներ իրականացնում աշխարհի բոլոր երկրների բանկերի
հետ: "MAP"-ն ամեն տարի նորացնում է իր հավատարմագիրը VISA, MasterCard, American Express, UnionPay և
МИР միջազգային վճարային համակարգերի պահանջներին համապատասխան:
Ժամանակի տնտեսում
Ընդմի՛շտ մոռացեք հերթերի մասին: Ամրագրե՛ք ավիատոմսեր տանը, թե աշխատավայրում, ճամփորդելիս, թե Ձեր
հանգիստը վայելելիս: Biletix-ի միջոցով կարող եք տոմսեր ձեռք բերել օրվա ցանկացած ժամին, աշխարհի
ցանկացած կետում, ուր ինտերնետ կա: Ավիատոմսն անմիջապես կստանաք Ձեր էլեկտրոնային փոստին:
Վստահե՛ք բարձր տեխնոլոգիաներին
Մեր տեխնոլոգիաների, ինչպես նաև Amadeus, Sabre, Galileo, ТКП և այլ գլոբալ ամրագրման համակարգերի հետ
համագործակցության շնորհիվ Դուք կարող եք տոմսեր ձեռք բերել աշխարհի համարյա բոլոր ուղղություններով:
Անցած տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն հաճախորդ ողջ ԱՊՀ-ից ավիատոմսեր են գնել Biletix խմբի
կայքերից:
Մե՛նք էլ Ձեզ պես ճանապարհորդներ ենք
Մենք լիարժեք հայալեզու կայք ենք: Մեր գրասենյակը գտնվում է Երևանում: Ներկայումս մենք հայկական,
ռուսական և այլ երկրների ավիաընկերությունների տոմսերի լայն ընտրություն ենք առաջարկում: Մենք ինքներս
էլ շատ ենք սիրում ճամփորդել և թռիչքները մատչելի դարձնել Ձեզ համար: