Վերադարձնել ավիատոմս Տեղեկացնել խնդիրների մասին
Ավիատոմսի ետ վերադարձը հեշտ է իրականացնել
Ինչպե՞ս ձևակերպել ավիատոմսի ետ վերադարձը:
  • Կարող եք լրացնել հայտը ուղևորի անձնական կաբինետում` սեղմելով «Возврат билета» կոճակը:
  • Կարող եք զանգահարել մեր ուղևորների պպաաարկման կենտրոն +7 (727) 237-68-68 հեռախոսահամարով` մեր օպերատորները կօգնեն Ձեզ լրացնել ավիատոմսի ետ վերադարձի հայտը:
Ինչպե՞ս ստուգել տուգանքը և վերադարձի ենթակա գումարի չափը:
Ավիատոմսի սակագնի, փոփոխման և վերադարձի կանոններին կարելի է ծանոթանալ “Տարիֆի պայմանները” հատվածում`թռիչքի ընտրության փուլում: Եթե ավիատոմսն արդեն գնված է, մենք կնշենք տուգանքի և վերադարձվող գումարի չափը:
Ի՞նչ անել, եթե թռիչքը չեղարկվում է ավիաընկերության մեղքով:
Տվյալ դեպքում կատարվում է ավիատոմսի ամբողջական ետ վերադարձ կամ չվերթի օրվա փոփոխություն տվյալ ավիաընկերության այլ թռիչքներով:
Ի՞նչ եղանակով է ձևակերպվում ետ վերադարձը՝ վաուչերի՞, թե՞ գումարի տեսքով:
Այս պահին ավիաընկերությունների մեծ մասը ձևակերպում է ավիատոմսերի ետ վերադարձը նույն եղանակով, ինչպես որ կատարվել էր վճարումը: Վերադարձի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք կանպվել մեզ հետ:
Որքա՞ն է տևում գումարը ետ ստանալը ավիատոմսի ետ վերադարձը ձևակերպելուց հետո:
Տոմսերի ետ վերադարձի դեպքում դրամական միջոցների ետ վերադարձն անմիջականորեն կախված է Ձեր բանկից: Սովորոբար դրամական միջոցների ետ վերադարձը Ձեր հաշվին կարող է տևել մինչև 14 բանկային օր, իսկ որոշ բացառիկ դեպքերում՝ մինչև 30 բանկային օր:
Կարելի՞ է արդյոք վերադարձնել վերադարձի ոչ ենթակա ավիատոմսի գումարը:
Կարելի է,սակայն միայն հարկադիր վերադարձի դեպքում, երբ ավիատոմսի մեջ նշված թռիչքը չեղարկվել կամ հետաձգվել է; ավիափոխադրողը փոփոխել է փոխադրման երթուղին; ուղևորի մեկնումը ձախողվել է ավիափոխադրողի կողմից`ավիատոմսում նշված թրիչքին նստատեղ չապահովելու պատճառով; ավիափոխադրողը չի կարողանում ապահովել տարանցիկ չվերթը; առկա են հիվանդության ախտանիշներ՝ ուղևորի և նրա ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների մոտ, որոնք ճամփորդում են ուղևորի հետ միասին նույն օդանավով, ինչը պենք է հաստատվի բժշկական փաստաթղթերով: